Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիտամիններ և միներալներ

Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում։

Եթե մաշկին թեփ է հայտնվել, նշանակում է սննդակարգում բավարար չէ առողջ ճարպաթթուների մակարդակը։ Այս պակասը լրացնելու համար շաբաթվա ընթացքում երկու անգամ ձկնամթերք օգտագործեք։ Առողջ ճարպաթթուներ պարունակում են նաև ընդեղենն ու կտավատի սերմերը։

Մեծ քանակով ֆոլաթթու պարունակող մթերքը մազերն առողջ ու ուժեղ է դարձնում։ Դրա, ինչպես նաև B խմբի վիտամինների անբավարար մակարդակի դեպքում մազերը դառնում են թույլ ու բարակ։

Սպիտակ մազերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում պղնձի մակարդակը։ Այն կարևոր դերակատարում ունի մելանինի արտադրության գործում, որը մազերին գույն է հաղորդում։

Եթե օրգանիզմին B12 վիտամին է հարկավոր, բերանում կարող են խոցանման վերքեր, մաշկին՝ ճաքեր հայտնվել։ Իրավիճակը շտկելու համար փոխեք սննդակարգը. ավելի շատ թռչնամիս, կարմիր միս և ձու կերեք։

Ձեռքերին բշտիկների առկայությունը վկայում է օրգանիզմում ցինկի ու վիտամին A-ի անբավարար մակարդակի մասին։ Այս նյութերը կենսական կարևորություն ունեն մաշկի առողջության պահպանման համար, կարևոր են վնասվածքների ապաքինման համար։

Թթվահիմնային հավասարակաշռության խախտման դեպքում կարող է խանգարվել նաև վիտամինների ու հանքանյութերի ներծծումը։

Նորմալ քնելու ֆոնին մշտական հոգնածությունը վկայում է վիտամին D-ն անբավարար մակարդակի մասին։

Եթե փոքր հարվածի դեպքում մեծ կապտուկներ են առաջանում, օրգանիզմին, հնարավոր է, անբավարար է վիտամին C-ի մակարդակը։ Այս դեպքում մազանոթները կարող են թուլանալ։ Այս վիտամինով հարուստ են ելակը, բրոկոլին, մանգոն։

Ոտքերի ջղաձգումները կարող են պայմանավորված լինել մագնեզիումի և կալցիումի անբավարար քանակով։ Մագնեզիում պարունակում են դդմի սերմերը, բանանը, ավոկադոն։ Կալցիումի քանակը կօգնի լրացնել կաթնամթերքը։

Փորկապության պատճառներից մեկն օրգանիզմում բջջանյութի անբավարար քանակն է։ Սննդակարգում ներառեք ոսպ, բրոկոլի, խնձոր։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցինկի օգտակար և վնասակար կողմերը
Ցինկի օգտակար և վնասակար կողմերը

Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...

Վիտամին D-ն և արևայրուքը
Վիտամին D-ն և արևայրուքը

Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...

Սալուտեմ 3.2021
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1

Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...

Սալուտեմ 1.2021
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...

Ներզատաբանություն Թերապիա
Գունավոր վիտամինները. ankakh.com
Գունավոր վիտամինները. ankakh.com

Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...

Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am
Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...

Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...

Թերապիա
B խմբի վիտամիններ. nairimed.com
B խմբի վիտամիններ. nairimed.com

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am
Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Մարմնի խնամք
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...

Սնունդը և առողջությունը
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...

Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի

Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ